News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չիլին, Պերուն եւ Սալվադորը որոշել են Գազայի հատվածում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով հետ կանչել Իսրայելի իրենց դեսպաններին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ավելի վաղ նման քայլի էին դիմել Էկվադորի եւ Բրազիլիայի կառավարությունները:

Լատինաամերիկյան պետությունների իշխանությունները հայտարարել են Իսրայելի կողմից անհավասարաչափ ուժի կիրառման անթույլատրելիության մասին, կոչ են արել հրադադար հաստատել, միաժամանակ դատապարտել են Իսրայելի խաղաղ բնակչության ուղղությամբ հարձակումն եւ հրթիռակոծությունները:

Չիլիի կառավարությունը Գազայի հատվածում իսրայելական գործողությունը որակել է որպես «պաղեստինցի քաղաքացիական բնակչության դեմ կոլեկտիվ պատժի իրականացում»:

Պերուի կառավարությունը «խորը ափսոսանք է հայտնել հրադադարի խախտման եւ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական նոր գործողությունների առնչությամբ»:

Սալվադորն իր հերթին Իսրայելից իր դեսպանին հետ կանչելու հանգամանքը բացատրել է «Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծությունների եւ բռնության կտրուկ աճի» առիթով խորհրդակցությունների անհրաժեշտությամբ:

Էկվադորի կառավարությունն Իսրայելի իր դեսպանին հետ էր կանչել հուլիսի 18-ին:

5 օր անց Բրազիլիան վճռականորեն դատապարտել էր Իսրայելի կողմից Գազայի հատվածում «անհավասարաչափ ուժի կիրառումը» եւ նույնպես խորհրդակցությունների համար հետ կանչել իր դեսպանին:

Իսրայելական ԱԳՆ-ի ներկայացուցիչը տեղական լրատվամիջոցներին հայտարարել է, որ Բրազիլիան «հսկա է տնտեսությունում եւ մշակույթում», սակայն շարունակում է «թզուկ մնալ դիվանագիտությունում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ