Ավստարլական Jetstar ավիաընկերությունը ներողություն է խնդրել ուղեւորներին, որոնց ուղեկցորդը նախազգուշացրել է ստուգման մասին եւ խորհուրդ տվել մաքրել ինքնաթիռի զուգարանից թմրանյութերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ասոշեյթեդ Պրես»-ին:
210 ուղեւորներից շատերը վերադառնալիս են եղել Բայրոն-Բեյ երաժշտական փառատոնից: Ուղեկցորդը հաղորդել է, որ Սիդնեյի օդանավակայանում նրանց թմրանյութի առկայությունը որոշող շներ կստուգեն եւ խորհուրդ է տվել ազատվել նրանից, «ինչ իրենց մոտ չպետք է լինի», հաղորդում է գործակալությունը:
Ընկերության ներկայացուցիչ Սթիվեն Մոյնիհենը հաստատել է կատարվածի վերաբերյալ լրատվամիջոցցների տեղեկատվությունը եւ ասել, որ ուղեւորների արձագանքը «հակասական» է եղել: Ընկերությունը ներողություն է խնդրել այն ուղեւորներին, ում վիրավորել է այդ մեկնաբանությունը: