News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի առաջատար ավտոարտադրողներից Toyota Motor Corporation-ը 2014 թվականի առաջին կիսամյակում ռեկորդային թվով՝ 5.09 մլն ավտոմեքենա է վաճառել ամբողջ աշխարհում: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, այս մասին ասված է ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունում:

Փաստաթղթում նշվում է, որ ընթացիկ տարվա հունվար-հունիսին ընկերության վաճառքի ծավալները՝ հաշվի առնելով Hino Motors Ltd եւ Daihatsu Motor Co. դուստր ձեռնարկությունների ցուցանիշները, կազմել են 5 մլն 97 հազար ավտոմեքենա: Դրանից ավելի քան 4.52 միլիոնը վաճառել է հենց Toyota Motors-ը:

Ավելի վաղ Toyota Motor Corp.-ը տեղեկացրել էր, որ 2013/2014 ֆինանսական տարում, որն ավարտվել է 2014թ. մարտի 31-ին, ընկերության վաճառքի ծավալները՝ հաշվի առնելով Hino Motors Ltd. եւ Daihatsu Motor Co. Դուստր ձեռնարկությունների ցուցանիշները, կազմել են 10 մլն 133 հազար ավտոմեքենա: Ընդ որում, ավելի քան 9 մլն մեքենա վաճառել է հենց Toyota Motors-ը: Ավտոկոնցեռնի մաքուր եկամուտը 2013/2014 ֆինանսական տարում կազմել է 1.82 տրիլիոն իեն (գրեթե 18 մլրդ դոլար), ինչը 1.9 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (այն կազմել էր 962 մլրդ իրեն):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էլեկտրական Mercedes-Benz Vision EQXX-ը մեկ լիցքավորմամբ հեռավորության ռեկորդ է սահմանել
Երթուղին գծված էր քաղաքի փողոցներով և անապատով, որտեղ շոգը ավանդական էր...
Rolls-Royce Ghost-ը «թոշակի կանցնի». նրան կփոխարինի նոր Alpina սեդանը
Ըստ BMW Blog-ի՝ Rolls-Royce Ghost մոդելի կյանքի ցիկլը կավարտվի 2029 թվականին...
Porsche-ն թողարկել է իր պատմության ամենաարագ մեքենան
Բայց քանի որ այս լիգայում ավտոարտադրողները չափվում են ոչ թե լուսացույցներում իրենց ներուժով...
Campa Evolute-ը հավակնում է արագության ռեկորդի, որը պահպանվել է գրեթե 50 տարի
Եթե Մարզխորհուրդը հաստատի արդյունքները, ապա արձանագրությունը կթարմացվի...
Չինական ավտոարտադրողը սկսել է սմարթֆոններ նվիրել իր հաճախորդներին
Nio Phone-ն ունի 6,81 դյույմանոց OLED էկրան՝ 1440 x 3088 պիքսել թույլատրությամբ, 120 Հց հարմարվողական...
Nissan-ը դիտարկում է Honda-ի հետ բիզնես համագործակցության հնարավորությունը
Կոնկրետ քայլերը կարող են ներառել ընդհանուր ուժային համակարգի ներդրումը...
Ամենաշատ