Ամերիկյան իշխանությունների հավաստմամբ, Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի հարավ-արեւելքում զինել ռուսամետ ակտիվիստներին:
Պենտագոնի ներկայացուցիչ, փոխադմիրալ Ջոն Քիբրիի խոսքով, ռուս-ուկրաինական սահմանով շարունակում է Ուկրաինայի արեւելք ծանր տեխնիկա փոխադրվել. հրթիռային համակարգեր, հրետանային տեխնիկա, տանկեր եւ հակաօդային պաշտպանության համակարգեր:
Քիբրին նաեւ անհանգստություն է հայտնել, որ Ուկրաինայի հետ սահմանին դեռեւս ավելի քան 10 հազար ռուս զինվոր է տեղակայված: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի օրինակով Եվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ էր սահմանել էներգետիկայի, պաշտպանության եւ ֆինանսների բնագավառում: