News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայում հուլիսի 15-ից ձերբակալված հայ գործարար, ծնունդով արցախցի Լեւոն Հայրապետյանը «Մոտրոսկայա տիշինա» բանտի 3-րդ հարկում գտնվող բուժմասում կորցրել է գիտակցությունը: Այս մասին NEWS.am-ին ասաց բարերարի մտերիմ ընկեր Արթուր Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ իրենց այդ տեղեկությունը հաղորդել է Լեւոն Հայրապետյանի եղբորորդին՝ Գուրգեն Հայրապետյանը:

«Ուշագնաց է եղել, նրան կարողացել են ուշքի բերել անուշադրի սպիրտի օգնությամբ: Լեւոն Հայրապետյանը ծանր վիճակում է, պետք է արագ քայլեր ձեռնարկել: Այս պահին դատարանը սպասում է բժշկական հանձնաժողովի եզրակացությանը՝ հասկանալու համար՝ տնային կալանք ընտրել խափանման միջոցը, թե պահել բանտում»,- ասաց Արթուր Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ