Հուլիսի 26-ին, ժամը 17.40-ին, Երեւանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «Զիլ» բեռնատարն ու «Յամահա» մոտոցիկլետը, ինչի հետեւանքով վերջինիս ուղեւորը ստացել է մարմնական վնասվածքներ եւ հուլիսի 29-ին, ժամը 12.45-ին, բուժօգնության դիմել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: