Հուլիսի 29-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղու սկզբնամասում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ընթացքի ժամանակ, սրահից վայր է ընկել 1992 թ. ծնված Վեհանուշ Ս.-ն եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: