Հուլիսի 29-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով վարորդները եւ մեկական ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: