News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի անասնաբուժության եւ ֆիտոսանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը արգելք է սահմանել Լեհաստանից ներմուծվող բանջարեղենի եւ մրգերի վրա: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ռոսսելխոզնադզորի» տնօրեն Ալեքսեյ Ալեքսեենկոյին:

«Մենք որոշում ենք ընդունել արգելել  Լեհաստանից գործնականում ողջ բանջարեղենի եւ մրգերի ներմուծումը: Արգելքը պայմանավորված է սերտիֆիկացման բազմաթիվ խախտումներով եւ կարանտինային օբյեկտների հայտնաբերմամբ», - ասել է Ալեքսեենկոն:

Հուլիսի 29-ին տեղեկատվություն էր տարածվել, որ այս շաբաթ, հնարավոր է, Լեհաստանից կաղամբի ներկրումն արգելող որոշում ընդունվի: Ֆիտոսանիտարական նորմերի խախտումներով իրավիճակը քննարկվել է «Ռոսսելխոզնադզորի» եւ լեհ մասնագետների խորհրդակցությունների ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ