News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական իրավապաշտպան Լեյլա Յունուսը Բաքվում ձերբակալվել է: Ըստ haqqin.az-ի, հենց բակում հարձակվել են նրա ավտոմեքենայի վրա. քաղաքացիական հագուստով երեք անձինք կանգնեցնել ու նստել են մեքենան:

«Առավոտից դատախազության աշխատակիցները կոտրում են դուռս՝ ինձ ձերբակալելու համար: Հիմա Լեյլա Յունուսը գլխավոր դատախազությունում է, որտեղ ցուցմունք է տալիս Իբրահիմ Լեմբերանսկիին: Լեյլայի փաստաբան Հալիդ Բաղիրովին թույլ չեն տալիս նրա մոտ մտնել: Հավանաբար, նա կձերբակալվի Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով, ինչպես եւ լրագրող Ռաուֆ Միրկադիրովը»,- հայտարարել է Լեյլա Յունուսի ամուսինը՝ Արիֆ Յունուսը:

Արիֆ Յունուսը չի բացառել նաեւ իր ձերբակալությունը՝ հայտարարելով, որ Գլխավոր դատախազություն է գնալու ինքնակամ, լրագրողների ուղեկցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ