News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայում հուլիսի 15-ին տեղի ունեցած մետրոյի վթարի հետեւանքով տուժած հայազգի 20-ամյա Մերի Քոչարյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը:

«Մերիի վիճակը անփոփոխ է, որեւէ փոփոխություն չկա, սպասում ենք, իսկ Աննա Բուլղադարյանն էլ շարունակում է բուժումները, հետեւանքների մասին բժիշկները դեռ չեն խոսում»,- ասաց նա:

Նշենք, որ Մերի Քոչարյանն ունի ողնաշարի կոտրվածք եւ գլխուղեղի փակ վնասվածք, իսկ Աննա Բուլղադարյանը՝ աջ ճաճանչոսկրի կոտրվածք եւ տրավմատիկ ցնցում:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Մոսկվայի մետրոյի Արբատո-Պոկրովյան գծի ռելսերից դուրս են եկել երեք վագոններ, վթարի հետեւանքով, նախնական տվյալներով, 23 մարդ է զոհվել, առնվազն 150-ը վիրավորվել են եւ գտնվում են հիվանդանոցում: Մոսկվայի մետրոպոլիտենի վթարի գործով ձերբակալվել են մետրոյի ճանապարհային ծառայության վարպետ Վալերի Պաշկատովն ու նրա օգնական Յուրի Գորդովը: Ռուսաստանի հատուկ քննչական ծառայությունների տվյալներով, վերջիններս կասկածվում են երթևեկության անվտանգության կանոնները խախտելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
33-ամյա երիտասարդը ընտանեկան հարցերի շուրջ խանութում վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը
Մարտի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման...
2023-ի քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 32 մլրդ 303 մլն դրամի վնաս. Դատախազության ամփոփումը
Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները...
Ակնալիճ գյուղի արագաչափի մոտ բախվել են  «Hyundai»-ն և Opel-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Մարտի 19-ին, ժամը 09:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. Աբրահամյան
Նշված ողբերգական դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության...
Չարենցավանի կամրջի մոտ բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը, 3 մարդ հոսպիտալացվել է
Մարտի 19-ին, ժամը 08:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ճամբարակում տուն է փլուզվել. ներսում քաղաքացի է եղել. փրկարարները նրան պատուհանից դուրս են բերել
Մարտի 19-ին, ժամը 12:03-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ