News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսությունում անընդհատ նվազում են արտաքին ներդրումները: Այդ մասին այսօր՝ հուլիսի 30-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի Գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով՝ դա չի կարող չանհանգստացնել եւ վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները համապատասխան ներդրումային միջավայր չեն ստեղծում:

«2011թ. արտաքին ներդրումները կազմել են 650 մլն դոլար, 2012թ.-ին՝ 540 մլն դոլար, 2013թ.-ին՝ արդեն 260 մլն դոլար: Այսինքն ներդրումները մոտ երեք անգան կրճատվել են», - ասաց Մակարյանը: Ներդրումների մեծ մասը, ինչպես եւ նախկինում, բաժին է ընկնում հեռահաղորդակցությանը: Երկրորդ տեղում անշարժ գույքի ներդրումներն են, դրան հետեւում է արդյունաբերությունը՝ լեռնահանքային եւ սննդային:

Նրա խոսքով՝ Հայաստանի ներդրումային գրավչությանը կարող է խանգարել նաեւ սահմանում անհանգիստ վիճակը. «Միջազգային կազմակերպությունների հաշվետվություններում սահմանամերձ միջադեպերի վերաբերյալ հաղորդագրությունները, որոնց հետ ծանոթանում են պոտենցիալ ներդրողները: Բնական է, որ դա ոչ պակաս վնասում է նաեւ Ադրբեջանին», - հավելել է Մակարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ