News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մոտակա հինգ օրերի ընթացքում օդի ջերմաստիճանը Հայաստանում կհասնի 38 աստիճանի: Այս մասին լրագրողներին հայտնեց «Հայպետհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ վաղը՝ հուլիսի 31-ին, հովտային շրջաններում եւ մայրաքաղաքում սպասվում է մինչեւ 35 աստիճան ջերմություն: Օգոստոսի 1-ին ջերմաստիճանը բարձրանալու է մինչեւ 37 աստիճան, իսկ հաջորդ երկու օրերին՝ մինչեւ 38 աստիճան: Օգոստոսի 4-ից ջերմաստիճանը նվազելու է մինչեւ 34-35 աստիճան:

Օգոստոսին միջին ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ՝ դրական շեղումով, իսկ ամսական տեղումների քանակը՝ նորմայից պակաս: Անձրեւի հավանականությունը լեռնային շրջաններում շատ փոքր է՝ միայն այսօր եւ վաղը, իսկ մնացած օրերին տեղումներ չեն սպասվում:

Ինչ վերաբերվում է հուլիսին, ամսվա առաջին տասնօրյակում ջերմաստիճանը տատանվել է նորմայի սահմաններում, իսկ երկրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանը եղել է նորմային մոտ եւ բարձր: Երրորդ տասնօրյակը դեռ չի ամփոփվել, բայց, ըստ նախնական տվյալների, այն եղել է նորմային մոտ եւ ցածր:

Տարվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հուլիսի 17-ին, 18-ին եւ 19-ին՝ այն տատանվել է 38.7-39 աստիճանի սահմաններում: Հաջորդ տաք ալիքը՝ 38.7-38.9 աստիճանի սահմաններում, եղել է հուլիսի 25-27-ին: Հուլիսի 28-30-ը օդի ջերմաստիճանը աստիճանաբար նվազել է, եւ երեկ՝ հուլիսի 29-ին գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը 32-33 աստիճան:

Ի դեպ, այս տարվա ընթացքում 37 եւ ավելի աստիճան եղել է միայն 6 օր: Զարուհի Պետրոսյանը նշեց, որ թերեւս այդպիսի բարձր ջերմաստիճանով օրեր միշտ էլ եղել են, դրանք առավել հաճախ են գրանցվում վերջին տասնամյակում՝ կլիմայի փոփոխությունների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով...
Ձյուն, բուք և մառախուղ․ Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին
Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար...
Հարավից հզոր ցիկլոն է գալիս. սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում նաև բուք
Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 19-ին և 19-ի…
Սպասվող առատ տեղումներից չբողոքեք, մեզ ջուր է պետք․ Գագիկ Սուրենյան
Նշենք, որ ըստ կենտրոնի՝ հանրապետության տարածքում մարտի 18-ին առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների...
Աշոցքի, Ամասիայի, Ապարանի տարածաշրջաններում և Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ...
Ավստրալիայում նախազգուշացվել է հեղեղումների մասին՝ «Մեգան» մերձարեւադարձային ցիկլոնի հետ կապված
Հյուսիսային Ավստրալիայում հեղեղումներ են սպասվում...
Ամենաշատ