Միջազգային շուկայում Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը կարող է լինել աշխատուժի ցածր արժեքը: Այդ մասին այսօր՝ հուլիսի 30-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:
Միջին որակավորման աշխատանքի համար, որը ԱՄՆ-ում գնահատվում է ամսական 2 հազար դոլար, իսկ Հարավ-արեւելյան Ասիայում՝ 800 եվրո, Հայաստանում գնահատում են 350 եվրո: Բացի այդ, Հայաստանում եկամտահարկը շատ ավելի ցածր է 24.4%-ից մինչեւ 36%, այն դեպքում երբ շատ արեւմտյան երկրներում այն գերազանցում է 45%-ը: Մակարյանը հավելեց նաեւ, ոչ Հայաստանում փոքր բիզնեսի համար պայմանները բավականին լավն են: 58.35 մլն դրամ տարեկան շրջանառության դեպքում (150 հազար դոլարից մի փոքր քիչ) հարկվում է շրջանառությունից մինչեւ 3,55-ը: Իսկ մինչեւ 18 մլն դրամ տարեկան շրջանառության դեպքում (40 հազար դոլարից մի փոքր շատ) առանց վարձու աշխատողների ընտանեկան բիզնեսը ընդհանրապես ազատված է հարկերից:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am