News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Օրական ընդամենը 7 րոպե վազքը կարող է կրճատել սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը: Նման եզրակացության են եկել Այովայի համալսարանի ամերիկացի գիտնականները:

Գիտնականները վերլուծել են 18-100 տարեկան 55 137 մարդկանց եւ պարզել, որ առողջությանն օգտակար լինելու համար սպորտով զբաղվելը պարտադիր չէ, որ հոգնեցուցիչ լինի կամ երկար ժամանակ խլի:

Ստացված արդյունքների համաձայն, մարդիկ, որոնք զբաղվում են վազքով, 30 տոկոսով ավելի ցածր մահվան ռիսկ են ունեցել:

Շաբաթական ընդամենը 50 րոպե, կամ օրական 7 րոպե վազքը կտրուկ նվազեցնում է մահվան ռիսկը, հաղորդում է Healthvesti-ն:

Գիտնականները նշում են, որ մարդիկ, որոնք շաբաթական մեկ ժամից քիչ են վազել, առողջության համար նույնպիսի լավ արդյունք են ստացել, որքան մարդիկ, որոնք շաբաթական երեք ժամ են հատկացրել վազքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ