News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայտնի է, որ բույսերը ածխաթթու գազը վերածում են թթվածնի: Մարդկանց համար դա կենսականորեն կարեւոր է: Այսպես, ԱՄՆ-ում անցկացված վերջին հետազոտություններից մեկի արդյունքները ցույց են տվել, որ ծառերը այդ երկրում ամեն տարի 850 մարդկային կյանք են փրկում, ինչպես նաեւ կանխարգելում են սուր ռեսպիրատոր հիվանդությունների 670 հազար դեպք:

Կանաչ տնկարկները բարելավում են օդի որակը մոտ մեկ տոկոսով: Բնապահպանության համար սա շատ էական թիվ է: Թեեւ տոկոսը շատ փոքր է թվում, հետազոտողները բացահայտել են. Դա բավական է շատ մարդկանց կյանքեր փրկելու համար, հաղորդում է Meddaily-ն:

Գիտնականները ուսումնասիրել են օդի աղտոտման նվազեցման ազդեցությունը մարդու վրա: Գյուղական վայրերում շրջակա միջավայրի աղտոտումը շատ ցածր է, սակայն աղտոտման մակարդակի նվազեցման ազդեցությունը առողջության վրա հատկապես նկատելի է քաղաքային շրջաններում:

Հետազոտողներն ուսումնասիրել են այնպիսի աղտոտող նյութերի ազդեցությունը, ինչպիսիք են ազոտի երկօքսիդը, օզոնը, պինդ խառնուրդները եւ ծծմբի երկօքսիդը: Գնահատվել է շնչառական, սրտանոթային եւ նյարդային համակարգի աշխատանքի փոփոխությունը:

«Քաղաքային միջավայրում ծառերը շատ ավելի կարեւոր են, քան գյուղական: Որքան շատ լինեն կանաչապատ տարածքները, այքան ավելի շատ է ոչնչանում աղտոտումներ եւ շատ մարդկանց առողջությունը բարելավվում է», - ասում է հետազոտող Դեյվ Նովաքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ