News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գարեգին Նժդեի արձանը տեղադրվելու է Կառավարության 3-րդ շենքի հարակից այգում՝ դեմքով դեպի Հանրապետության փողոցը: Այս մասին NEWS.am-ին ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:

«Գարեգին Նժդեհի արձանը հիմա գտնվում է այն վիճակում, որ կարելի է ասել՝ գրեթե պատրաստ է: Արձանի կավե տարբերակն արդեն կա, անհրաժեշտ է 3 անգամ մեծացնել, իսկ քանդակագործն էլ մոտ 1.5 տարի աշխատելու է արձանի վրա»,- ասաց նա:

Գլխավոր ճարտարապետի խոսքով՝ հովանավորի հարցն արդեն լուծված է, իսկ արձանն էլ դեմքով նայելու է Հանրապետության փողոցին:

«Այս պահին գլխավոր պողոտան են վերանորոգում, պատվանդանն էլ հարմարացրել, որպեսզի արձանը տեղադրելու ժամանակ խնդիրներ չառաջանան»,- ավելացրեց նա:

Նշենք, որ ամենայն հավանականությամբ արձանը կտեղադրվի միայն հաջորդ տարի:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Երեւանի գլխավոր ճարտարապետը հայտնել էր, որ Գարեգին Նժդեհի արձանի կապված որոշակի խնդիրներ կան. այս պահին քննարկվում է հովանավորի հարցը, տեղադրումը, դիրքը, բարձրությունը:

Տպել
Ամենաշատ