News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կանադայի Համադաշնության աշխատանքի եւ սոցիալական զարգացման նախարար, բազմամշակութայնության նախարար եւ Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քենիին:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ ընդգծել, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար կարեւորագույն հարցերի նկատմամբ առանձնակի ուշադրությամբ եւ ակտիվ գործունեությամբ առանձնացող Ջեյսոն Քենին մշտապես սպասված եւ ցանկալի հյուր է Հայաստանում: Սերժ Սարգսյանի համոզմամբ, անկեղծ եւ հետեւողական աշխատանքով նախարար Ջեյսոն Քենին նաեւ իր ուրույն նպաստն է բերում հայ-կանադական բարեկամության ամրապնդմանը, ինչի համար նախագահը շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան հյուրին եւ վստահեցրել, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու եւ ամրապնդելու Կանադայի հետ հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով:

Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել հայ-կանադական միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը, որի հիմքում, զրուցակիցների համոզմամբ, նաեւ երկու ժողովուրդների քրիստոնեական արժեհամակարգի ընդհանրություններն են:

Ջեյսոն Քենին նշել է, որ իրականացել է իր մեծ ցանկությունը՝ այցելելու Հայաստան, որը ոչ միայն ներկայիս Հայաստանի Հանրապետությանը, այլեւ ընդհանրապես, բազմադարյա պատմություն ունեցող Հայաստանի եւ հայ ժողովրդի հարուստ մշակույթին եւ հոգեւոր արժեքներին ծանոթանալու, հաղորդակից լինելու հրաշալի հնարավորություն է: Նա ընդգծել է, որ այս այցը երկկողմ հարաբերություններն ամրապնդելու եւ նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, առեւտրատնտեսական կապերը խթանելու պատրաստակամության վկայությունն է:

Հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Կանադայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, հայ ժողովրդի համար սկզբունքային նշանակություն ունեցող այդ հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելու համար: Այս հարցում Սերժ Սարգսյանն ընդգծել է Ջեյսոն Քենիի անձնական մեծ ներդրումը եւս: Նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել կանադահայ համայնքի նկատմամբ այդ երկրում ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին եւ միջազգային արդի զարգացումներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու մի շարք հարցերի վերաբերյալ մեր երկրի դիրքորոշումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Եթե Թուրքիան դեռ չի բացել արխիվները, ապա ինչպե՞ս են դրանք հասանելի դարձել հայտարարություն անողին. Գևորգ Դանիելյան
Քարոզչամեքենան իբր այնքան մեծ հաջողություններ է գրանցել, որ որոշել են, թե իբր…
Թուրքիան պետք է հայերից ներողություն խնդրեր 1915–ի համար. Թուրքիայի նախկին փոխվարչապետ
Իմ պաշտոնավարման օրոք Թուրքիան առաջին երկրներից է, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը...
Նիկոլաոս Դենդիասը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Մարտի 4-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս...
Բրիտանացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության…
Ամենաշատ