News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեննիֆեր Փսակին լրագրողների համար ճեպազրույցին ներկայացել է մեկ ճտքակոշիկով: Մամուլի ասուլիսի տեսանյութը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության կայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ճեպազրույցը, որին Փսակին հայտնվել է մեկ ճտքակոշիկով, տեղի է ունեցել հուլիսի 29-ին: Մամուլի քարտուղարի արտաքին տեսքը լրագրողների մոտ հարց չի առաջացրել եւ նա ինքն էլ այդ առիթով ոչ մի մեկնաբանություն չի տվել:

Ջեննիֆեր Փսակին ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնունմ է 2013թ. փետրվարից: Ավելի վաղ նա աշխատել է՝ որպես Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ: Փսակին Ռուսաստանում հայտնի է դարձել՝ շնորհիվ ուկրաինական իրադարձությունների շուրջ իր վիճելի հայտարարությունների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ