News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Առնետները սկսել են ավելի հաճախ հայտնվել Փարիզի կենտրոնում: Կրծողներն աչքի են ընկնում Տյուիլրկ այգում, որը գտնվում է Լուվրի հարեւանությամբ: Առավել ակտիվ են դառնում գարնանը եւ ամռանը:

Առնետները կարող են հեշտությամբ սնունդ գտնել տեսարժան վայրերի հարեւանությամբ, քանի որ շատերը պիկնիկներից հետո այնտեղ են թողնում ուտելիքը: Փարիզում ծառայություններ գոյություն ունեն, որոնք պատասխանատու են հասարակական շինությունների, այգիների եւ փողոցների  համար, պարբերաբար մաքրում են քաղաքը կրծողներից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Թվաքանակով փարիզցիները զիջում են առնետներին. Ֆրանսիայի մայրաքաղաքում կրծողները երկու անգամ ավելի շատ են: Առնետները շատ վարակների բնական պահեստավայր են հանդիսանում: Նրանք ժանտախտի, կատաղության, տիֆի եւ այլ հիվանդությունների փոխադրիչներ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ