News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատողների աշխատավարձերի պարտքերը կսկեն վճարել սկսած օգոստոսի 4-ից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է գործարանին մոտ աղբյուրը: Աշխատակիցները, ովքեր հուլիսի 29-ին հավաքվել էին ձեռնարկության բակում, 5 ամսվա աշխատավարձի պարտքերն են պահանջել: Սակայն, աղբյուրի խոսքով, պարտք են ոչ թե 5 ամսվա դիմաց, այլ ավելի քիչ:

Հրազդանի ցեմենտի գործարանը նախկինում գտնվում էր ձեռներեց Միխայիլ Բաղդասարովի «Միկա Լիմիթեդ» հոլդինգի կազմում եւ կրում էր «Միկա-ցեմենտ ՓԲԸ »անվանումը: Երբ 2013թ.-ին գործարանը սննկացավ, այն գրավ դրեցին, որից հետո հանձնվեց «ՎՏԲ-Հայաստան» բանկի կառավարմանը եւ անվանափոխվեց «Ցեմենտ Սերվիս ՍՊԸ»-ի:

Երեկ աշխատակիցները հանդիպեցին «ՎՏԲ-Հայաստանի» ներկայացուցիչների հետ եւ գործարանի նոր ղեկավարությանը, որին բանկն է նշանակել:

«մեզ հավաքեցին դահլիճում, խոսեցին ամեն ինչի մասին՝ գործարանի համար դժվար է, այն պարտքեր ունի: Մենք խոսեցինք ամեն ինչի մասին, բացառությամբ մեր պարտքերի, հույս տվեցին եւ տուն ուղարկեցին: Ասացին՝ այսօր Երեւան կգնանք, բան, այնտեղ կտեսնենք, ինչ կարող ենք անել, վաղը պատասխան կտանք»,- NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են գործարանի աշխատողներն՝ ընդգծելով, որ մտադիր են մինչեւ վերջ պայքարել իրենց իրավունքների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով...
«Fly Arna» ավիաընկերության լիցենզիան դադարեցվել է ինքնաթիռներ չունենալու պատճառով. փոխնախարար
«Fly Arna» ավիաընկերության լիցենզիան դադարեցվել է...
ՀՀ-ում կզրկեն արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունից
Պետք է արգելվի արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունը...
ՀՀ իշխանությունները հրաժարվել են մասնավորեցնել Վրաստանի սահմանին մոտ գտնվող օդանավակայանը
Ստեփանավանի մոտ գտնվող օդանավակայանը հանվել է մասնավորեցման ենթակա գույքի ցուցակից...
Նախատեսվում է պետական տուրք մտցնել քաղավիացիայի շրջանակում մատուցվող ծառայությունների 13 տեսակների համար
Պետական տուրք մատուցվող ծառայությունների համար...
ՊԵԿ-ը 10 միլիոն դրամով տուգանել է «Երևան Սիթի»-ին
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի փետրվար...
Ամենաշատ