News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լեւոն Հայրապետյանի նման հիվանդները նույնիսկ տանը մնալու իրավունք չունեն: NEWS.am-ի հետ զրույցում հուլիսի 15-ից ձերբակալված ռուսաստանաբնակ հայ գործարարի՝ կալանավայրում ուշաթափվելուն այսպես արձագանքեց նրա բժիշկ Հենրի Բակունցը:

«Լեւոն Հայրապետյանի նման հիվանդները ոչ միայն կալանավայրում, այլեւ տանը մնալու իրավունք չունեն. նրան ստացիոնար բուժում է հարկավոր: Հայաստանից գնալիս ես նրան ասացի, որ իրեն ստացիոնար բուժում է հարկավոր, բայց նա գնաց ու անմիջապես ձերբակալվեց»,- ասաց նա:

Բժշկի խոսքով՝ հայ բարերարն այս պահին գտնվում է վտանգավոր պայմաններում, քննչական մարմինները գոնե պետք է տնային կալանք սահմանեն:

«Լեւոն Հայրապետյանը բազմաթիվ հիվանդություններ ունի: Նա ամեն պահի կարող է ուշքից գնալ, որն էլ հնարավոր է՝ առաջացնի կրկնակի ինսուլտ ու ինֆարկտ»,- ավելացրեց Հենրի Բակունցը:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ