News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 7-14-ը Ժնեւում կայացել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի 111-րդ նստաշրջանում քննարկվել է Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտի իրականացման վերաբերյալ Վրաստանի զեկույցը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամուլի ծառայությունը:

Նիստին մասնակցող Թեմի ներկայացուցիչը հանձնաժողովի անդամներին Վրաստանում կրոնական փոքրամասնությունների իրադրության մասին տեղեկատվություն եւ նրանց հանդեպ խտրականության վերաբերյալ հստակ փաստեր է ներկայացրել, որոնք չեն ներառվել իշխանության ներկայացուցիչների կազմած զեկույցում:

Հանձնաժողովի անդամների ուշադրությանն է ներկայացվել Վրաստանում կրոնական փոքրամասնությունների հանդեպ խտրականության վերաբերյալ մանրամասն զեկույց, ինչպես նաեւ Վրաստանի Հայ Առաքելական, Կաթոլիկ, Լյութերական եւ Բապտիստական եկեղեցիների թեմերի առաջնորդների՝ Հանձնաժողովի նախագահին ուղղված նամակը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամները մտահոգություն են հայտնել խտրականության վերաբերյալ ներկայացված փաստերի առնչությամբ: Հանձնաժողովի փոխնախագահ Յան Բեն Աշուրը նշել է, որ տպավորություն է ստեղծվում, թե պետությունը չի կատարում կրոնական փոքրամասնությունների հանդեպ խտրականությունն արմատախիլ անելուն ուղղված իր պարտավորությունը: Յան Բեն Աշուրն Արդարադատության նախարարի գլխավորած վրացական պատվիրակությանն է առաջադրել հարցեր, որոնք առնչվում են.

- Խորհրդային ժամանակաշրջանում կրոնական փոքրամասնություններից առգրավված սեփականությունը վերադարձնելուն;

- Վրաց Ուղղափառ եկեղեցու կողմից կրոնական փոքրամասնություններին պատկանող սեփականության յուրացման եւ պետության կողմից նման մտադրություններին աջակցելուն;

- հարկային ոլորտում կրոնական փոքրամասնությունների հանդեպ խտրականությանը;

- կրոնական փոքրամասնությունների հասցեին վիրավորանքներին եւ դրանց կանխարգելման գործում պետական մարմինների պասիվությանը;

- Վրաց Ուղղափառ եկեղեցու եւ Պետության միջեւ սահմանադրական համաձայնագրին՝ որպես երկրի կրոնական փոքրամասնությունների հանդեպ խտրականության աղբյուր;

- կրոնական կազմակերպությունների բյուջետային միջոցների հատկացման հարցում խտրականությանը;

- պաշտամունքի վայրերի պահպանությանն ուղղված բյուջետային միջոցների հատկացման ոլորտում խտրականությանը;

- կրոնական անհանդուրժողականության հիմքով իրականացված հետաքննությունների արդյունքներին:

Ներկայացված հարցերին տրված պատասխաններում Հաշտեցման եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերի նախարարության ներկայացուցիչը նշել է, որ պետությունը զգալի առաջընթաց է արձանագրել կրոնական փոքրամասնությունների սեփականության վերականգնման խնդրում, խոսել է նաեւ կրոնական կազմակերպությունների կարգավիճակի, Խորհրդային ժամանակաշրջանում կրոնական կազմակերպություններին հասցված վնասի մասնակի փոխհատուցման, իչպես նաեւ Կրոնի հարցերով պետական գործակալություն ստեղծելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը՝ UNODC-ն, պատրաստակամ է աջակցելու ՆԳՆ բարեփոխումներին
Ավստիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում...
Հայաստանը մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների թվում է. ՄԱԿ
Զեկույցում նշվում է նաև, որ անհավասարության պատճառով Հայաստանի կորուստները կազմում են 8,3%...
Մանկական մահացությունն աշխարհում հասել է ռեկորդային ցածր մակարդակի. ՄԱԿ
Մանկական մահացության ռեկորդային ցածր մակարդակ աշխարհում...
ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ լինել կանանց տնտեսական հզորացման ապահովման իր հանձնառությանը. Նարեկ Մկրտչյան
Կանանց և աղջիկների տնտեսական զորեղացումը գենդերային հավասարության ապահովման ու աղքատության հաղթահարման բանալին է: Կանանց աղքատության…
Թուրք նախարարը բոյկոտել է իսրայելցի գործընկերոջ ելույթը ՄԱԿ-ում
Օրերս Նեթանյահուն նախատել էր Էրդողանին․․․
Նարեկ Մկրտչյանը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին
Այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ՝ սոցիալական…
Ամենաշատ