News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդյե Փարաքյանը եւ Դեսինի քաղաքապետի տեղակալ Դենիս Ջորկաեֆը ստեղծում են ծագումով հայ ֆրանսիացի ընտրվող պաշտոնական անձնանց միավորում: Այդ մասին գրում է «Nouvelles d’Arménie» ամսագիրը:

Դիդյե Փարաքյանը պատմել է միավորման ստեղծման պատճառների մասին: «առաջին պատճառը կայանում է նրանում, որպեսզի ձեւավորվի լոբիսըական ուժ՝ հայ համայնքի ձայնը լսելի դարձնելու համար եւ անհրաժեշտության դեպքում հարձակումներին պատասխանելու համար, որոնց ենթարկվում է համայնքը: Երկրորդ՝ ուժ եւ գործընկեր դառնալ Հայաստանի համար: Մեր նպատակներից մեկն է նաեւն այն, որպեսզի օգնենք Ֆրանսիայի երիտասարդ հայերին եւ մեծ չափով մեր ուժերը ներդնել քաղաքականության մեջ: Միավորումը կարող է հովանավորել նրանց»,- ասել է նա:

«Մենք նաեւ ցանկանում ենք այս միավորման օգնությամբ ցանց ստեղծել եւ մեր հայկական համայնքին գրավիչ տեսք տալ: Միասին մենք ուժեղ կլինենք: Քանի որ չնայած նրան, որ յուրաքանչյուրն ունի իր քաղաքական հայացքները, Հայաստանը միավորում է մեզ»,- հավելել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդյե Փարաքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ