Amazon ընկերությունը հայտարարել է Հնդկաստանում բիզնեսի զարգացման մեջ 2 մլրդ դոլարի ներդրումներ կատարելու իր մտադրության մասին: Այդ մասին հաղորդում է Slon.ru-ն՝ վկայակոչելով Wall Street Journal:
Ընկերության թոփ-մենեջերի խոսքով՝ հաշվի առնելով աճի ընթացիկ տեմպերը, Amazon-ը Հնդկաստանին իր «ամենաարագ երկիրն է» համարում:
Փորձագետները մոտակա 4 տարիների ընթացքում հնդկական շուկայում ինտերնետ-առւետրի 11-անգամ շատ աճ են կանխատեսում:
Նախկինում Amazon-ը չէր բացահայտում իր նախաձեռնությունները: Դրան հնչեցվել են այն ժամանակ, երբ հուլիսի 29-ին ամերիկյան ընկերության տեղական մրցակից Flipkart-ը, հաղորդել է, որ 1 մլրդ դոլար ներդրումներ է կատարել, ինչը հնդկական ինտերնետ-ընկերության համար ռեկորդահյին:
Amazon-ն իր հնդկական կայքը գործարկել է 2013թ. հուլիսին եւ այսօր տարածաշրջանում 17 մլն անուն ապրանք է վաճառում, ներառյալ՝ գրքեր, էլեկտրոնիկա եւ հագուստ: