News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «Infowars» կայքում հրապարակված այդ պարբերականի խմբագիր Կուրտ Նիմմոյի հոդվածը:

MH17 չվերթի ինքնաթիռի կործանումը սադրանք էր՝ Եվրամիությանն ու միջազգային հանրությանը Ռուսաստանի հետ բաց առճակատման բերելու համար: ԵՄ-ն չի ցանկանում անտարբեր երեւալ մի ողբերգության հանդեպ, որը շահագործվում է քարոզչության համար, այդ պատճառով կառույցը կաջակցի պատժամիջոցների նոր փուլը եւ, ամենակարեւորը, նեոպահպանողականների կողմից ամերիկյան Սենատ ներկայացված N2277 օրինագիծը, այսպես կոչված, «2014 թվականին ռուսական ագրեսիայի կանխարգելման մասին օրենքը», որն արդեն կնքել են Երրորդ աշխարհամարտի օրինագիծ անունով:

Օրինագիծը ներկայացրել է սենատոր Բոբ Քորքերը, ով, ինչպես նշվում է, դառնալու է ամերիկյան Սենատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, եթե հանրապետականները նոյեմբերին մեծամասնություն կազմեն Սենատում: Եթե Քորքերի օրինագիծն ընդունվի, ապա Մոլդովան, Վրաստանը եւ Ուկրաինան կհայտարարվեն «ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող կարեւոր դաշնակիցներ», իսկ ՆԱՏՕ-ի զորքերն ու տեխնիկան կփոխադրվեն Լեհաստան, Լիտվա, Լատվիա եւ Էստոնիա: Կոնգրեսում հնչում են նաեւ այլ՝ ՆԱՏՕ-ին Հայաստանի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Չեռնոգորիայի եւ Շվեդիայի անդամակցության վերաբերյալ առաջարկներ:

Քորքերը եւ հանրապետական-նեոպահպանողականները, այդ թվում՝ սենատորներ Ջոն ՄաքՔեյնը, Լինդսի Գրեմը, Մարկո Ռուբիոն, Միթչ ՄաքՔոնելը եւ այլք, ովքեր N2277 օրինագծի համահեղինակներն են, ձգտում են Եվրամիությանը ռազմական գործողությունների մղել իր առեւտրային գործընկերոջ դեմ: Վերջին անգամ Արեւելյան Եվրոպայում վեճը բավական դաժան էր, ինչի արդյունքում 65 մլն մարդ զոհվեց եւ այդ հող նախապատրաստեց մի քանի տարի անց եւս 85 մլն մարդու մահվան համար: Ընդհանուր առմամբ, 20-րդ դարում կառավարությունների կողմից 250 մլն մարդ է սպանվել: Նման իրավիճակի կրկնությունը կբերի ոչ թե սովորական, այլ միջուկային պատերազմի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ