News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին եւ դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանին։

Քննչական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ, դեսպանը շնորհավորել է Ա.Հովսեփյանին՝ նոր նշանակման կապակցությամբ՝ կարեւորելով անկախ քննչական մարմնի կազմավորումը մասնավորապես արդարադատության համակարգի անկախության ապահովման համատեքստում։

Դեսպանի խնդրանքով Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է  իր տեսլականը` քննչական մարմնի կայացման եւ գործունեության սկզբունքների վերաբերյալ, անդրադարձել քննիչների անկախությունն ապահովելու, մասնագիտական ունակություններն ու որակը բարձրացնելու  ուղղությամբ նախատեսված օրենսդրական լուծումներին, նյութատեխնիկական բազայի ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ 

Կողմերը քննարկել են նաեւ փոխգործակցությանը վերաբերող հարցեր։  Ա.Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին, մշտական իրավախորհրդատուին՝  արդյունավետ համագործակցության եւ, մասնավորապես, կոմիտեի ստեղծման ուղղությամբ օրենսդրական փաթեթի քննարկումներին ցուցաբերած աջակցության համար։ Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ փոխգործակցության` ձեւավորված լավագույն ավանդույթներն այսուհետ եւս կշարունակվեն ու կզարգացվեն։ 

ԱՄՆ դեսպանը հրավիրել է Քննչական կոմիտեի նախագահին՝ մասնակցելու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ  պայքարի մարտահրավերներին, քննության առանձնահատկություններին վերաբերող միջազգային համաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերին, Երեւանում։

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ` հետագա աշխատանքային քննարկումների արդյունքում  համագործակցության նոր ուղղություններ նախանշելու, անդրազգային հանցավորության դեմ պայքարում փոխգործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԿԸՀ փոխնախագահն ու քարտուղարը դիտարկել են ԱՄՆ նախագահական նախնական ընտրությունները
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես վարչական շրջանի ընտրական մարմնի հրավերով ՀՀ ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ քարտուղար Արմեն...
Կարևորում ենք կանանց ներգրավվածությունը հակամարտությունների կանխարգելման բոլոր մակարդակներում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ դեսպան Քվինը կլոր-սեղան քննարկման...
ԱՄՆ պետդեպարտամենտը մեկնաբանել է Սերգեյ Լավրովի հայտարարությունը Հայաստանի մասին
Պետդեպարտամենտը մեկնաբանել է Լավրովի հայտարարությունը...
«Փաստ». Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում
Նախատեսվում է, որ այս խումբը պետք է պատրաստի հարցազրույցների շարք, որտեղ, ըստ մեր աղբյուրի...
Վարչապետը 4 օրով 6 հոգանոց պատվիրակություն է գործուղում ԱՄՆ. Այն կգլխավորի էկոնոմիկայի փոխնախարարը
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի…
Լիլիթ Մակունցը սենատոր Ջեք Րիդի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված հնարավոր քայլերը
Սենատորը վերահաստատել է, որ շարունակելու է Հայաստանին աջակցության...
Ամենաշատ