2007թ.-ից Հայաստանում ԱԱՀ-ի անբարենապաստ ռեժիմ է գործում: Այդ մասին այսօր՝ հուլիսի 30-ին, լրագրողներից հայտարարեց ամերիկաբնակ հայ, շինարարական ընկերության սեփականատերՄիսաք Թեբելեքյանը:
ԱԱՀ-ի մասին օրենքում 2007թ.-ից ուժի մեջ մտած փոփոխությունները հավելյալ արժեքի հարկմանն են ենթարկում ոչ միայն շինարարական նյութերը, այլ նաեւ պատրաստի շինվածքներ, շինհրապարակներ եւ այլն:
Այդ նույն ԱԱՀ-ը գործնականում երկու անգամ է հարկվում: Իսկ դա արտացոլվում է գնի վրա. չէ որ, վերջին հաշվով, գինը սպառողն է վճարում», - նշեց Թեբելեքյանը: Մինչ այդ օրենսդրական փոփոխությունները Հայաստանում շինարարական բիզնեսը ավելի շահութաբեր էր: Նրա խոսքով՝ պետք է հետեւել, որպեսզի հարկերը ոչ միայն համալրեն բյուջեն, այլ նաեւ բիզնեսի ուժերի ներածին չափով լինեն: