Եթե Աստված կա, նա պետք է պատժի նրանց, ովքեր Երեւանում ջրի տեղը եկեղեցի են կառուցում: Այդ մասին այսօր՝ հուլիսի 30-ին, լրագրողներին հայտարարեց «Հայաստանի սպառողների ասոցացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Պողոսյանը:
«Հնարավոր է, ես մի փոքր չափազանցնում եմ, սակայն, այնուամենայնիվ, չեմ պատրաստվում արդարացնել նրանք, ովքեր ծառ են կտրում եւ լողավազաններ ու արհեստական լճակներ ցամաքեցնում: Երեւանը տափաստանային կլիմայական գոտում է գտնվում՝ կիսաանապատային գոտուն մոտ: Տապից եւ չորությունից փրկության միակ միջոցը ծառերն ու արհեստական լճակներն են: Քաղաքի իշխանություններ ամեն հնարավոր բան անում են, որպեսզի շոգ լինի՝ կտրում են ծառեր, չորացնում լճակներ», - ընդգծեց Պողոսյանը: Նա հիշեցրեց, որ քաղաքի կենտրոնից դեպի հարավ, երեւանցիներին որպես «Սիլաչիի» հայտն կամուրջի մոտ երկար ժամանակ արհեստական լողավազան էր գործում: Այժմ այն ցամաքեցվել է, դրա տեղում բազմահարկ շինություն է կառուցվում: Երկրորդ դեպքը «Լամբադայի կամուրջի» մոտ կառուցվող եկեղեցին է, որը նույնպես լճակի տեղում է կառուցվում: Հետաքրքիր է հարցնել աստվածավախ շինարարներից, որքա՞նով է Աստծուն հաճելի մարդկանց զրկել շոգ քաղաքում զովի հնարավորությունից», - հավելեց Պողոսյանը: