Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղում, հուլիսի 28-ին այցելել են ԼՂՀ Քարվաճառի շրջանում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներին:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զարա Ամատունին, այցելության ժամանակ տեղի է ունեցել Կարմիր խաչի ուղերձների փոխանակում:
Հիշեցնենք, որ խոսքը վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի անդամների մասին է: Խմբի անդամներից մեկը սպանվել է ձերբակալման ժամանակ, մյուս երկուսին՝ Դիլհամ Ասքերովին եւ Շահբազ Գուլիեւին ԼՂՀ քրեական օրենսգրքի հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել: