Արմավիր քաղաքում տիկին Մանյակին սպանած Մայիսյան գյուղի բնակիչ, 31-ամյա Արման Ասատրյանը կնոջը սպանել է գումարի պատճառով: Այս մասին Արմանն ասել է իր խոստովանական ցուցմունքում:
Հուլիսի 26–ին ոստիկանության Արմավիրի բաժին եկած քաղաքացին հայտնեց, որ քույրը աշխատանքի չի ներկայացել, տան դուռը փակ է, բջջայինն՝ անհասանելի: Րոպեներ անց բաժնի օպերատիվ խումբը Չարենցի փողոցի 5-րդ շենքում էր: Բնակարանի դուռն, իսկապես, բացող չկար… «Երեկ մի տղա էր Մանյակին հարցնում…». սա էր կնոջ մասին հարեւանների հայտնած ամենաթարմ տեղեկությունը: Մտավախություն կար. հնարավոր է կինը գիտակցության կորուստ է ունեցել եւ անցնող ամեն րոպեն կարող է ճակատագրական լինել...
Շտապօգնության բժիշկներին մնում էր միայն արձանագրել կնոջ մահն ու դին տեղափոխել:
Ժամեր անց ոստիկաններին հաջողվեց բերման ենթարկել սպանությունը կատարած անձին: Նա Մայիսյան գյուղի բնակիչ էր: Րոպեներ անց Արման Ասատրյանը խոստովանեց կատարածը. «Փող ուզեցի, չտվեց, ես էլ սպանեցի»:
Կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Արման Ասատրյանը կալանավորված է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: