News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսներին մեղադրանք է առաջադրվել: Ինչպես ԱՊԱ-ին հայտնել է փաստաբան Ջավադ Ջավադովը, Լեյլա Յունուսը մեղադրվում է պետական դավաճանության, խաբեբայության, հարկերից խուսափելու եւ անօրինական ձեռնարկատիրություն, իսկ Արիֆ Յունուսը մեղադրվում է պետական դավաճանության, խաբեբայության մեղադրանքներով:

Փաստաբանը նշել է, որ քննչական մարմինը Արիֆ Յունուսից բնակավայրից չհեռանալու ստորագրություն է վերցրել: Լեյլա Յունուսը ներկայումս տեղափոխվել է Նարիմանի շրջանային դատարան՝ խափանման միջոցը կալանք ընտրելու համար:

Հիշեցնենք, որ Յունուս ամուսինների հետապնդումն իրականացվում է լրագրող Ռաուֆ Միրքադիրովի գործի շրջանակներում, որը մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ