Հուլիսի 30-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել են 1970 թ. ծնված Աշոտ Ա.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2003 թ. մարտի 21-ից Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր հարկերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: