News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


«Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» ղեկավար, իրավապաշտպան Գեորգի Վանյանը ռուսական ԿԳԲ-ի գործակալ է: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստին հայտարարեց ամբաստանյալ, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը:

«Ռուսական ԿԳԲ-ի հայ գործակալները Մոսկվայի ցուցումով սկսել են աշխատել Ադրբեջանի օգտին: Դրա դրսեւորումը եղավ Գեորգի Վանյանը: Նախկինում կարծել եմ, որ նա ազնիվ եւ սկզբունքային մարդ է: Այսօր տեսնում եմ, որ նրա հայտարարությունները կապ չունեն ոչ ազնվության, ոչ արդարության հետ, այդ ամենը մի անուն ունի՝ հայրենքի դավաճան: Եթե Գեորգի Վանյանը  փորձեր պաշտպանել  Ադրբեջանի դիվերսանտի իրավունքները, որպես կալանավորի, գուցե, բայց ակնհայտ դիվերսանտին համարել պատանդ, դա կանի միայն հայրենիքի դավաճանը»,- հայտարարեց Շանթ Հարությունյանը:

Շանթ Հարությունյանի կարծիքով, սուտ են այն տեղեկությունները, թե Գեորգի Վանյանը թուրք-ադրբեջանական գործակալ է. «Եթե Վանյանը թուրք-ադրբեջանական գործակալ լիներ, ապա Հայաստանի ԿԳԲ-ն վաղուց կձերբակալեր նրան: Նույնիսկ եթե ոչ մի երկրի գործակալ էլ չլիներ, միեւնույն է, Հայաստանի ԿԳԲ-ն նրան կմեղադրեր Հայաստանի վարքն ու հեղինակությունը միջազգային հանրության առաջ  արատավորելեւ համար եւ ճնշումներ կգործադրեր նրա նկատմամբ: Վանյանին հանձնարարում են Ռուսաստանին համարել Հայաստանի թշնամին, նունիսկ հայհոյել, բայց ,միաժամանակ, պաշատպանել հայի գիտակցության մեջ ֆիքսված թշնամուն՝ թուրքին: Այս տեխնոլոգիան կիրառում են, որպեսզի հայ ժողովրդին համոզեն, որ Ռուսաստանին թշնամի են համարում  նրանք, ովքեր Գեորգի Վանյանի պես պաշտպանում են թուրքերին»:

Շանթ Հարությունյանը նաեւ բացատրեց, թե ինչու են ցեղակրոնները Ռուսաստանին համարում Հայաստանի թշնամին. «Թշնամի ենք համարում, քանի որ Ռուսաստանը Թուրքիայի հետ դաշնակցած ոչնչացրեց Դավիթ Բեկի ստեղծած անկախ Հայաստանը, նպաստեց թուրքերի իրագործած Հայոց ցեղասպանությանը՝ հայտարարելով, թե Հայաստանն իրեն պետք է առանց հայերի: Այսօր էլ Հայաստանն իրենց պետք է դարձյալ առանց հայերի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ի՞նչ գնումներ է կատարել Քրիստիննե Գրիգորյանը
Արտաքին հետախուզական ծառայության մասին սա, թերեւս, միակ տեղեկությունն է, որ հայտնի է։ Որեւէ մեկին...
«Ժողովուրդ». Գյուղատնտեսությունը անկում է ապրել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 183
Ժողովուրդ օրաթերթը համադրելով պաշտոնական տեղեկությունները, պարզեց, որ իրականում Հայաստանում...
«Հրապարակ». Փաշինյանին չի հաջողվում ՔՊ-ն դարձնել եվրոպական ազդեցիկ կուսակցություններից որեւէ մեկի անդամ
Դեռ շաբաթներ առաջ ՔՊ-ական մեր աղբյուրներն ասում էին, որ կարծես որոշում ունեն եւ անդամակցության հայտ են...
«Հրապարակ». Լեւոն Քոչարյանը կուսակցություն կբացի՞
Չկան կուսակցություն բացելու մտադրություններ, իսկ հիմա զբաղված եմ, շտապում եմ քննարկման...
«Ժողովուրդ». Դատական համակարգում ՍԴ դատավորի նոր հավանական թեկնածուի անուն է շրջանառվում
Քաղաքական իշխանությունը իր «սրտի» թեկնածուին է փորձում առաջ տանել, իսկ դատական համակարգը չի...
«Հրապարակ». Միլիարդներ նորաստեղծ ՊՈԱԿ-ների համար
Նախագծից տեղեկանում ենք նաեւ, որ ստեղծվելիք ՊՈԱԿ-ը պետք է զբաղվի ինչ-որ համակարգչային ծրագրերի...
Ամենաշատ