News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 30-ի իր նիստում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը տուգանել է 15 մլն դրամով: Մասնավորապես, հանձնաժողովը ընկերության գործունեության մեջ իր կողմից հաստատված իրավական մի քանի ակտերի խախտումներ է հայտնաբերել:

Խոսքը «Միկմետալ» ընկերության մասին է, որը Երեւանի Ադոնցի-8 հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի կառուցողն է, որի հետ «Հայաստանի Էլցանցեր» ընկերությունը համաձայնության չի եկել համապատասխան շինության օգտագործման պայմանների շուրջ, որտեղ ենթակայանի սարքավորումներ են տեղադրվել (այդ շենքի էներգամատակարարման համար):

ՀԾԿՀ որոշման համաձայն, դրամական տուգանքների կիրառման պատճառը եղել է «Հայաստանի էլցանցեր»-ի կողմից բազմաբնակարան շենքը էներգամատակարարման համակարգին միացնելու աշխատանքների ոչ ժամանակին կատարումը, ինչպես նաեւ շինության սեփականատիրոջը գրավոր պատասխանների բացակայությունը:

Իր հերթին ընկերությունը առարկել է իր գործողությունների նման որակավորման եւ բնականաբար իրեն տուգանելու դեմ: Առարկությունները ներկայացվել են եւ գրավոր, եւ բանավոր՝ ՀԾԿՀ նիստի ժամանակ:

«Հայաստանի էլցանցեր» ընկերության կարծիքով ստեղծված իրավիճակում խոսք կարող է գնալ «Միկմետալ» եւ «Հայաստանի էլցանցեր» ընկերությունների միջեւ ունեցվածքային հարաբերությունների հնարավոր պայմանների մասին (վարձակալություն կամ շինության գնում), որոնք ուղղակիորեն ՀԾԿՀ իրավական ակտերով կարգավորման առարկա չեն:

Հանձնաժողովն իր որոշման մեջ նշել է, որ «Հայաստանի էլցանցեր» ընկերությունն իրավունք ունի բողոքարկել այդ որոշումն ինչպես վարչական, այնպես էլ դատական կարգով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ