News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Սուսաննա Հովհաննիսյանը, որը հայտարարել էր,  թե հունիսի 1-ին Դավիթաշենում Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության դեպքից հետո փոխոստիկանապետն առաջարկել է, որ իր որդին` գործով վկա Սարգիս Հովհաննիսյանը, կատարվածի մեղավորությունը վերցնի իր վրա, պնդում է, որ սա Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ երրորդ դանակահարության դեպքն է:

«Առաջինը մի քանի տարի առաջ է եղել. Սեդրակ Օսիպյանը կտրել է մեր հարեւանությամբ ապրող ազատամարտիկի եղբորորդու ականջը, գործը ծածկել են: Երկրորդը վիճաբանություն է  եղել` դանակով խփել է մեր հարեւաններից մեկի երեխայի ոտքին: Էդ տեսակ կռվարար տղա է, նամանավանդ որ խմում է, մի հատ իրան հարց տվեք` կյանքի մեջ մի անգամ գնացե՞լ է` իմանա, թե ախպոր տղեն ինչով է զբաղվում: Ես իրեն էլ եմ ասել, որ իր եղբոր տղան իրեն չի հարգում»,- NEWS.am-ին ասաց Սուսաննա Հովհաննիսյանը:

Տիկին Սուսաննան պատմեց, որ դեպքի օրը ինքը տանն է եղել, երբ հարեւաններից մեկը զանգել, իրեն ասել է, որ բակում Սեդրակ Օսիպյանը կռվում է մի տղայի հետ, այնտեղ է նաեւ իր կրտսեր որդին` Սարգիս Հովհաննիսյանը: Տիկին Սուսաննայի խոսքով` ինքն այդ ժամանակ զանգահարել է իր ավագ որդուն, նրա հետ գնացել կռվի վայր:

«Գնացինք, Սարգիսս ասեց` մամ, գնացեք, գալիս ենք: Ես հետո իմացա, որ էդ երեխան, ում հետ կռվում էր Սեթոն, դանակահարվածի փոքր եղբայրն էր: Կռիվը նրանից էր սկսվել, որ Սեթոն տեսել էր, որ էդ էրեխեն թքում է շենքի մոտ, ասել էր` տենց լավ չի, արի վրես թքի»,-պատմեց տիկին Սուսաննան` նշելով, որ այդ կռվից հետո իր երկու տղաներն ու Սեդրակը հեռացել են դեպքի վայրից, իսկ մի քանի րոպե անց ինքը բարձր բղավոցներ է լսել:

Սուսաննա Հովհաննիսյանի հարեւանուհիներից Գոհար  Կարապետյանը NEWS.am-ին պատմեց, որ երբ Սեդրակն ու Սուսաննայի երկու որդիները քայլելիս են եղել դեպի տուն, շենքերի արանքում Սեդրակի վրա են հարձակվել մի խումբ մարդիկ, այդ թվում՝ այդ օրվա կռվին մասնակցած տղայի մեծ եղբայրը:

«Ես տեսա` մի խումբ մարդիկ հարձակվեցին Սեթոյի վրա, խփում էին: Էնտեղ լիքը հարեւաններ կային, որոնք անձամբ տեսել էին, որ Սեդրակն էլ հենց դանակով խփել էր էդ տղային: Ես իրենց բոլորի անունները գրել եմ իմ ցուցմունքում, բայց իրենցից ոչ մեկին չեն կանչել հարցաքննության: Կանչել են միայն այն հարեւաններին, որոնք բան չեն տեսել» ,-ասաց նա:

Գոհար Կարապետյանը պատմեց, որ հաջորդ օրն ինքը Սուսաննա Հովհաննիսյանի հետ գնացել է Վալերի Օսիպյանի տուն, լսել է՝ ինչպես է փոխոստիկանապետը տիկին Սուսաննային առաջարկում, որ նրա որդին մեղավորությունը վերցնի իր վրա:

«Ասեց՝ եղբորս տղան իմ ազգանունից է, իրեն չեմ կարող օգնել, քո տղային կօգնեմ, թող նա ասի, որ ինքն է արել»,-ասաց Գոհար Կարապետյանը:

Նշենք, որ Սուսաննա Հովհաննիսյանը, որի որդին ներկա է եղել կռվին, ապրում է Վալերի Օսիպյանի տան հարեւանությամբ։ Նա աղմկահարույց հայտարարություն էր արել այն մասին, թե հունիսի 1-ին Դավիթաշենում Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության դեպքից հետո փոխոստիկանապետն առաջարկել է, որ իր որդին` Սարգիս Հովհաննիսյանը, կատարվածի մեղավորությունը վերցնի իր վրա, իսկ փոխոստիկանապետը կօգնի, որ գործը «ջրեն»: Օսիպյանը հերքում է այս մեղադրանքը։ Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, հետախուզման մեջ է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Հրաձգություն Դենվերում. երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ
Զոհերի անուններն ու մահվան պատճառները կհրապարակվեն ավելի ուշ․․․
Ամենաշատ