Թուրք հայտնի ռեժիսոր Ֆաթիհ Աքընը հայտարարել է, թե իր նոր ֆիլմում բոլոր թուրք դերասանները հրաժարվել են մարմնավորել Հրանտ Դինքի կերպարը:
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, թուր հայտնի ռեժիսոր Ֆաթիհ Աքընը, ով Համբուրգի կինոփառատոնին ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատում» ֆիլմը, հայտարարել է, թե Հրանտ Դինքի մասին իր նոր ֆիլմում ոչ մի թուրք դերասան չի համաձայնվել մարմնավորել Դինքի կերպարը: Թուրք ռեժիսորը շեշտել է, թե դերասանները պնդել են, թե ֆիլմի սցենարը խիստ է:
Թուրք ռեժիսորի այս հայտարարությունը մեծ արձագանք է գտել սոցցանցերում, որտեղ սկսել են քննարկել եւ գուշակել, թե որ թուրք դերասաններն են հրաժարվել մարմնավորել Հրանտ Դինքի կերպարը:
Այս հայտարարությունից հետո մի շարք հայտնի թուրք դերասանները հայտնել են, թե պատրաստ են մարմնավորել Դինքի կերպարը, եթե իրենց համապատասխան կհամարի Ֆաթիհ Աքընը:
Նշենք, որ Ֆաթիհ Աքընը Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատում» ֆիլմը Համբուրգի կինոփառատոնում ներկայացնելուց հետո արժանացել է Դուգլաս-Սիրկ պարգեւին: