«Մեծ յոթնյակի» երկրները պատրաստ են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայի հանդեպ նրա դիրքորոշման հետ: Այդ մասին ասվում է G7 համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հայտարարության համաձայն՝ Ռուսաստանն ունի բոլոր հնարավորությունները լարումը մեղմացնելու համար, ինչը կարող է հանգեցնել պատամիջոցների վերացման: «Սակայն եթե նա չանի այդ, մենք առաջվա պես պատրաստ ենք բարձրացնել թշնամական գործողությունների գինը»,- նշվում է հայտարարության մեջ: «Յոթնյակի» երկրները մեղարդում են Ռուսաստանին Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման մեջ: Մոսկվան իր հերթին բազմիցս հայտարարել է, որ խոսել Ռուսաստանի հետ պատժամիջոցների լեզվով անտեղի է ու ոչ արդյունավետ:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը հուլիսի 29-ին տնտեսական միջոցների լայն փաթեթ է ընդունել ընդդեմ Ռուսաստանի, որոնք հրապարակվելու են ԵՄ պաշտոնական ամսագրում հուլիսի 31-ին, եւ ուժի մեջ կմտնեն հրապարակումից հետո: ԱՄՆ-ը նույն օրը պատժամիջոցներ է սահմանել «Բանկ Մոսկվի»-ի, «ՎՏԲ»-ի եւ «Ռոսսելխոզբանկի» դեմ: