Եվրամիության պատժամիջոցների ցուցակում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Գրոմովը, ԴԺՀ Գերագույն խորհրդի խոսնակ Լիտվինովը, գործարար Արկադի ռոտենբերգը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ԵՄ պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաեւ գործարարներ Կովալչուկը, Մալոֆեեւը եւ «Ռոսիա» բանկի բաժնետեր Շամալովը: Բացի այդ, ԵՄ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է «Ալմազ-Անտեյ» կոնցեռնը, «Դոբրոլետ» ավիաընկերությունը եւ Ռուսական ազգային առեւտրային բանկը:
ԵՄ պաշտոնական փաստաթղթում նշվում է, որ «Ալամազ-Անտեյ»-ը ներառված է ցանկում որպես հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրող, «Դոբրալետ»-ը՝ որպես միակ ընկերություն, որը թռչում է Ղրիմ, իսկ Ռուսական ազգային առեւտրային բանկը առաջատար խաղացողն է Ղրիմի ֆինանսական շուկայում:
ԵՄ-ում ընկերության հնարավոր ակտիվները սառեցվում են ցանկը պաշտոնական ամսագրում հրապարակելուց հետո: