Արմավիրի մարզի Գայ համայնքում արտառոց դեպք է տեղի ունեցել,- գրում է «Ժողովուրդ» թերթը:
«Գյուղի բնակիչներն անելանելի վիճակում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ շատ բնակիչներ «Կամուրջ» վարկային կազմակերպությունից վարկ են վերցրել եւ ամեն ամիս մարել այն՝ գյուղապետարանի աշխատակից Տաթեւիկին փոխանցելով: Եվ ահա հուլիսի 29-ին Տաթեւիկը հերթական անգամ հավաքել է վարկի մարման գումարները՝շուրջ 3,5 միլիոն դրամի չափով նստել գյուղի տաքսիներից մեկը եւ Արմավիրի մարզի Չոբանքյարա կոչվող ճանապարհահատվածում վթարի ենթարկվել: Վարորդն ու Տաթեւիկը հիմա հիվանդանոցում են, իսկ գումարը անհետացել է:
ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ վթարի առթիվ ոստիկանության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Իսկ անհետացած գումարի հարցը, փաստորեն, դեռ մնում է օդում կախված»,–գրում է թերթը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։