News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը արգելել է Վենեսուելայի մի շարք պետպաշտոնյաների մուտքը այդ երկիր, հաղորդում է Gazeta.ru-ն՝ http://www.gazeta.ru/ վկայակոչելով Associated Press-ին:

Նշվում է, որ պատժամիջոցներում ներառված անձանց անունները չեն հրապարակվել, սակայն հայտնի է, որ նրանք ներգրավված են Վենեսուելայում մարդու իրավունքների ոտնահարման մեջ:

Ճշգրտվել է, որ պատժամիջողները կվերաբերվեն այն պետպաշտոնյաներին, ովքեր պատասխանատվություն են կրում Վենեսուելայում հակակառավարական ընդվզումների ընթացքում բողոքողների ձերբակալության եւ ահաբեկման համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարդու իրավունքների խախտման մեջ ներգրավված Վենեսուելայի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների օրինագիծը ընդունվել է մայիսի 28-ին, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցչների պալատի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ