News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Ազգային ժողովի հինգերորդ գումարման այս տարվա գարնանային նստաշրջանի ընթացքում ամենաշատ բացակայած պատգամավորը, ըստ parliamentmonitoring.am կայքի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է: Նրա բացակայությունների քանակն այս նստաշրջանում 63 է, իսկ գումարման սկզբից (2012թ-ի հունիսի 21-ից մինչեւ 2014-ի հունիսի 11)՝ 367: Ծառուկյանը ոչ միայն 5-րդ նստաշրջանի, այլ նաեւ ամբողջ գումարման ընթացքում ամենաշատ բացակայած պատգամավորն է: Այս նստաշրջանում իր բացակայությունների քանակով Գագիկ Ծառուկյանին է հասել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ի տարբերություն, սակայն, Ծառուկյանի, Փոստանջյանի բացակայությունների պաշտոնական պատճառը հայտնի է. նա ուսանելու էր մեկնել ԱՄՆ:

Տասնյակում երրորդը Կարեն Կարապետյանն է՝ 43 բացակա: Չորրորդը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանն է՝ 28 բացակա, հինգերորդը՝ Գագիկ Ծառուկյանի խնամի, ԲՀԿ-ական պատգամավոր Մուրադ Գուլոյանը՝ 25 բացակա, վեցերորդը՝ կրկին ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանն է: Բացակայածների մեջ յոթերորդը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն է. նա բացակայել է 23 անգամ, ութերորդը ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն է՝ 22 բացակա, իններորդը Գուրգեն Արսենյանն է՝ 21 բացակա, եւ բացակա պատգամավորների տասնյակը եզրափակում է ՀՅԴ պատգամավոր Արմեն Բաբայանը»,–գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի
Սակայն պարզվում է, որ որոշ արցախյան գործիչներ վախենում են, թե ՀՀ իշխանությունը «կօգտագործի» առիթը...
«Ժողովուրդ». Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184
Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է...
«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում
Ի դեպ, այդ համաձայնագրով եվրադիտորդներին անսահմանափակ իրավունքներ եւ լայն անձեռնմխելիություն է...
«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի...
«Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել
Դրանք 925 հարգի արծաթից են, նաեւ բարձր հարգի ոսկով են պատված, մեխանիկական են, ապակին՝ շափյուղա...
«Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում
Ազգային ժողովն իր կարիքների համար շատ է նմանատիպ անհիմն գնումներ իրականացնում...
Ամենաշատ