News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հերքում է, որ իր եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, 3 անգամ մարդ է դանակահարել:

«Ես որոշել եմ լրատվամիջոցների հետ չխոսել, մինչեւ որ քննությունը չավարտվի, բայց ես Ձեզ ասեմ՝ չի համապատասխանում իրականությանը նրանց հայտնածը: Մյուս բոլոր հարցերի հետ կապված դիմեք քննության ավարտից հետո»,- NEWS.am-ի հետ զրույցում Սուսաննա Հովհաննիսյանի հայտարարությանն այսպես արձագանքեց Վալերի Օսիպյանը: Հիշեցնենք, որ Սուսաննա Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հունիսի 1-ին Դավիթաշենում Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության դեպքից հետո փոխոստիկանապետն առաջարկել է, որ իր որդին` գործով վկա Սարգիս Հովհաննիսյանը, կատարվածի մեղավորությունը վերցնի իր վրա: Հատուկ քննչական ծառայությունն այս պահին քննություն է իրականացնում:

Չնայած Երեւանի փոխոստիկանապետը որոշել է կատարվածի մասին չխոսել, այնուամենայնիվ, նա նշեց, որ Սուսաննա Հովհաննիսյանն ու Գոհար Կարապետյանն իր հարեւանները չեն. «Սուսաննա Հովհաննիսյանն ու Գոհար Կարապետյանը մեր հարեւանները չեն: Հարեւան կլինեինք, եթե նույն շքամուտքից, նույն հարթակից լինեինք, բայց նույն փողոցի 2-3 շենք այն կողմ ապրողները չեն կարող հարեւաններ: Մենք նույն փողոցի բնակիչներ ենք ընդամենը: Իրենք ինձ հարեւաններ չեն»:

Նշենք, որ հուլիսի 30-ին Վալերի Օսիպյանին եւ երկու կանանց հրավիրել էին ՀՔԾ՝ առերեսման, որը տեւեց ավելի քան 7 ժամ: Շենքից դուրս գալիս՝ Օսիպյանը ոչինչ չխոսեց, մինդեռ կանայք պատմեցին, որ Երեւանի փոխոստիկանապետի եղբորորդին 3 անգամ մարդ է դանակահարել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Վերջինը, սակայն, մեզ հետ զրույցում նշել էր, որ իր ազգականը ոչ մի կապ չունի դանակահարության հետ: 22-ամյա Սեդրակ Օսիպյանն այժմ հետախուզման մեջ է։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ