News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնական Տոհոկու համալսարանի ղեկավարությունը որոշում է ընդունել հարբեցողության պատճառով հանրակացարանից դուրս վռնել 105 ուսանող: Նրանք պետք է մինչեւ սեպտեմբեր ազատեն համարները, հաղորդում էLenta.ru-ն՝ վկայակոչելով France-Presse գործակալությանը:

Ուսումնական հաստատության ղեկավարությունը նման որոշում է կայացրել հարեւանությամբ բնակվող ուսանողների եւ դասախոսների բազմաթիվ բողոքներ ստանալուց հետո: Պրոֆեսորները բազմաթիվ անգամներ հաղորդել են, որ երեկոյան իրենց ուսանողներին ոչ սթափ վիճակում են տեսնում:

Մյուս սովորողները բողոքել են, որ երեկույթների ժամանակ երիտասարդները շատ են աղմկում: Համալսարանում նաեւ ալկոհոլային թունավորման բազմաթիվ դեպքեր են գրանցվել:

Սակայն շատ ուսանողներ դեմ են արտահայտվել ղեկավարության որոշմանը: Նրանց կարծիքով, որոշ ուսանողներ ոչնչում մեղավոր չեն: Նրանք այդ ցուցակում պատահաբար են հայտնվել:

Ինչպես նշվում է, Ճապոնիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների հանրակացարաններում արգելված է ալկոհոլային խմիչքների օգտագործումը: Սակայն վերջին ժամանակներս այս կարգը բազմիցս խախտվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ