Մոտ 150 մարդ է մահացել Հնդկաստանի կենտրոնական մասում գտնվող Մահարշատրա նահանգում առաջացած սողանքի արդյունքում:
Տվյալ պահին փրկարարները կենդանի են գտել 8 մարդու եւ հայտնաբերել են 23 դիակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Միջադեպը տեղի է ունեցել Մահարշատրա նահանգում: Սողանքը մասնակիորեն 40 տուն է ավիրել: Սողանքի պատճառը տարածաշրջանում տեղատարափ անձրեւներն են: