News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նորվեգացի գրոստմայստեր Մագնուս Կարլսենին Երեւանում հաղթած ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը Նորվեգիայում օգոստոսի 2-ին մեկնարկելիք Շախմատի համաշխարհային օլիմպիադային մասնակցելու առաջարկ չի ստացել, թեեւ այդ մասին չի էլ մտածել:

«Արդեն ուշ էլ է ինչ-որ բան անելու համար, որովհետեւ վաղն արդեն մեկնարկում է, բայց անկեղծ ասած՝ այդ մասին չեմ էլ մտածել: Ակնկալում եմ, որ կհաղթենք, որպես շախմատային գերտերություն՝ այս անգամ էլ հույս ունեմ, որ այդ պատվին կարժանանանք»,- ասաց նա:

Տաճատ Վարդապետյանի խոսքով՝ եթե ինքը մեկներ Նորվեգիա եւ երկրպագեր մեր հավաքականին, ապա հաղթելու շանսերն ավելի մեծ կլինեն. «Ամեն դեպքում ակնկալում եմ, որ օգոստոսի 14-ին կդիմավորենք հաղթանակած հավաքականին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 22-24-ը Լեւոն Արոնյանի հրավերով Հայաստանում գտնվող շախմատի աշխարհի չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման առաջին համար Մագնուս Կարլսենը Գաֆեսճյան կենտրոնում կայծակնային շախմատի սեանս էր անցկացրել IT տեխնոլոգիաների ներկայացուցիչների եւ պատգամավորների հետ: Միակ պարտությունը նորվեգացի գրոսմայստերը կրել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանից:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ