News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախկինում երբեք քաղաքակրթության ներկայացուցիչների հետ աղերսներ չունեցած  հնդկացիների խումբը դուրս է եկել մեկուսացումից եւ շփվել արտաքին աշխարհի մարդկանց հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Բրազիլիայի ազգային հնդկական հիմնադրամին:

Շփումը տեղի է ունեցել Պերուի սահմանին մոտ գտնվող բրազիլական Ակրի նահանգի Էնվիր գետի ափերին: Ջունգլիներից եկած հյուրերին ընդառաջ է գնացել վաղուց քաղաքակրթության հետ ծանոթ հնդկական մեկ այլ ցեղախմբի ներկայացուցիչ:

Նա բանանների երկու կապոց է հանձնել քաղաքակրթությանը անծանոթ հնդկացիներին: Վերջիններս ընդունել են նվերը, սակայն իրենց զգուշավոր են պահել:

Գիտնականները ջունգլիներից դուրս եկած հնդկացիներին պանոանյան լեզվաընտանիքին են դասում: Ամենայն հավանականությամբ, նրանք հարկադրված են եղել հատել Պերուի եւ Բրազիլիայի սահմանը՝ պայմանավորված իրենց հայրենի հողում տիրապետող ապօրինի անտառահատների եւ թմրամաֆիայի շարքերի գործողություններով:

Բրազիլիական Ամազոնի շատ շրջաններ քաղաքակրթությունից անջատ ապրող ցեղերի համար ապաստան են ծառայում: Բրազիալական կողմի հաշվարկներով, նման խմբերը թիվը հասնում է 80-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ