News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի փաստաբան Ջավադ Ջավադովը կվիճարկի իր պաշտպանյալին կալանավորելու դատարանի վճիռը:

Փաստաբանը haqqin.az-ին հայտարարել է, որ քննության կողմից իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները քաղաքականապես շահադրդված են:

«Լեյլա Յունուսի նկատմամբ ծանր մեղադրանքներ են առաջ քաշվել, օրինակ 271 հոդվածը՝ Հայրենիքին դավաճանությունը, ինչի համար առնվազն 15 տարվա ազատազրկում, ընդհուպ՝ ցմահ ազատազրկում է սպառնում: Բացի այդ, նրա նկատմամբ առաջադրվել են նաեւ հարկերից խուսափման, ապօրինի ձեռնարկատիրության, ինչպես նաեւ խարդախության մեղադրանքներ»: Սակայն պաշտպան կողմին հետաքրքիր է ՝ Լ. Յունուսը ո՞ւմ է խաբել կամ ո՞ւմ ունեցվածքն է յուրացրել: Չկան ոչ ապացույցներ, ոչ տեղեկություններ: Այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է քրեական գործի շինծու լինելը: Իհարկե, մենք ձեռնունայն չենք նստի, եւ անցնենլով բոլոր ատյանները, կհասնենք մինչեւ Եվրոպական դատարան, որտեղ հեշտությամբ կապացուցենք Լեյլա Յունուսի անմեղությունը, - ասել է փաստաբանը:

Փաստաբանը նաեւ հաղորդել է, որ մոտական ժամանակներս կհանդիպի Լ. Յունուսի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեյլա Յունուսը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 (Հայրենքին դավաճանության), 178 (խարդախություն), 192 (անօրինական ձեռնարկատիրություն) եւ 213 (հարկերից խուսափում) հոդվածներով:

Իրավապաշտպան Լեյլա Յունուսի ամուսնու՝ Արիֆ Յուսուֆի նկատմամբ նույնպես մեղադրանք է առաջադրվել 274 (Հայրենքին դավաճանության), 178 (խարդախություն) հոդվածներով:

Դատարանը Արիֆին արգելել է երկրից դուրս գալ:

Յունուս ամուսինների նկատմամբ հետապնդումը սկսվել է Ռաուֆ Միրքադիրովի գործի շրջանակներում, ով մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ