News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցները իրավական բնույթ չեն կրում, եւ այն ներմուծող երկրները դուրս են գալիս իրենց ազգային իրավասությունների սահմաններից, հայտարարել է ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

«Նման գործողությունները չունեն իրավական ուժ, եւ հետեւապես՝ իրավաբանորեն դատարկ են եւ դա պայմանավորված է ոչ միայն միակողմանի բնույթով, այլ այն, որ որոշ արեւմտյան առաջնորդներ՝առաջին հերթին օվկիանոսից այն կողմ, իրենց դատավոր են կարգում, կամայականորեն մեղավորներ ճանաչում եւ ամբողջ երկրների ու ժողովուրդների համար պատասխանատվության չափն են սահմանում», - ասել է Նարիշինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եվ նրանց (արեւմտյան առաջնորդներին) չի շփոթեցնում, որ նման հարցը բացարձակորեն դուրս է իերնց ազգային իրավասությւնների սահմաններից», - ասել է Նարիշկինը:

Նա նշել է, որ ներկայիս աշխարհում կայսրությունների դիմադրություն այլեւս չկա, սակայն Ռուսաստանի նկատմամբ զսպման քաղաքականությունը եւ «եւ նրա թուլացմանն ուղղված աշխարհաքաղաքական մեքենայությունները, պարզվում է, չեն կորսվել՝ հենց այստեղ է «սառը պատերազմի» մեթոդների վերարտադրության, ինչպես նաեւ տարբեր տեսակի պատժամիջոցների եւ սեւ ցուցակների իրական պատճառները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ