News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գրքերի եւ տեսախաղերի գնումը նույնքան երջանկություն է բերում, որքան ճամփորդությունը: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նման գնումները թույլ են տալիս մարդկանց զարգացնել եւ օգտագործել նոր հմտություններ ու գիտելիքներ: Նրանք նույնքան մեծ հաճույք են պատճառում, ինչպես եւ կենսափորձի ձեռքբերումը, ինչը թույլ է տալիս մարդկանց ավելի մոտ զգալ մեկը մյուսին:

Հետազոտության շրջանակներում գիտնականները հարցրել են գնորդներին իրենց վերջին ձեռբքերման մասին, եւ այն մասին, թե որքանով է դա ուրախացրել վերջիններիս: Հետազոտողներին թվում էր, որ պարզ նյութական իրերը ամենքիչ ուրախությունն են պատճառում, կենսափորձը՝ ամենաշատը, իսկ գրքերն ու տեսախաղերը մեջտեղում են գտնվում: Մեծ էր ուսումնասիրողների զարմանքը, երբ պարզվել է. որ զգայական փորձի վրա ազդող գնումները նույնպես մեծ ուրախություն են պատճառում մարդկանց, հաղորդում է Meddaily-ին:

«Սա լավ լուր է մատերիալիստների համար: Եթե մարդը ցանկանում է ավելի երջանիկ դառնալ, ապա նա պետք է այնպիսի իրեր գնի, որոնք նրան հաճույք կպատճառեն, - ասում է Սան-Ֆրանցիսկո համալսարանի պրոֆեսորը: - Գրքերն ու տեսախաղերը նոր գիտելիքների կարիք ունեցող մարդկանց կհետաքրքրեն: Կենսափորձը ավելի լավ կազդի նրանց վրա, ովքեր իրենց միայնակ են զգում: Երկուսն էլ ուրախություն են պարգեւում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ